Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

17 ապր 2021 11:47

Արսեն Թորոսյանը հերքում է. իրեն չեն ծեծել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հերքել է անհետ կորած զինվորների հարազատների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին տեղեկությունը։


«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։


Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը։


Նշենք, որ միջադեպի մասին ավելի վաղ տարածել էին տելեգրամյան ալիքները։Մասնավորապես՝ mediaport-ը գրել էր, թե անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար


«Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո, անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին:


Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թորոսյանն իրեն հատուկ լկտի պահված է դրսևորել, ծնողների նյարդերը տեղի են տվել: Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առջև:


Արսեն Թորոսյանին զայրացած ծնողների ձեռքից փախցրել են Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու մի քանի այլ աշխատակիցներ»,- հաղորդել էր տելեգրամ ալիքը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր