Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

19 ապր 2021 10:59

Իտալական ընկերությունը հերքել է Բաքվում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը մասնակցելու լուրը

Իտալիայի ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը, որտեղ ներկայացված են հայ զինվորները՝ նվաստացուցիչ կերպարներով: Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը:

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը «120 grammi» ճարտարապետական ընկերության 
ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության  կողմից: Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում «120 grammi» ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել էր, որ իտալական ընկերություններին արդեն հրավիրվել են մասնակցելու թանգարանների և ռազմական հուշահամալիրների կառուցման նախագծին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր