ՀՀ պետական դրոշը՝ գերեզմանի խորհրդանիշ, Արդար են նրանք, ովքեր կվռնդեն նրան թե՛ գերեզմաններից, թե՛ դրոշի մոտից, թե՛ մեր հանրային կյանքից

2020 թվականից այդ նույն մահաբեր ազգադավի գործողությունների հետևանքը դարձավ այն, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը իջեցվեց հայկական բարձունքներից և պետական կառույցների գագաթներից ու տեղադրվեց հազարավոր գերեզմանների կողքին։ Պետական դրոշը` դրա պատիվն արժանապատվորեն պահած զինվորականների հետ, իջավ գերեզման, դրվեց գետնին, գերեզմանների կողքին։
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պետականությունը կործանող խունտայի պատճառով, դարձել է գերեզմանի խորհրդանիշ։ Եռաբլուր զինվորական Պանթեոնում և գրեթե բոլոր բնակավայրերի համայնքային գերեզմանատներում, գետնին դրված խոնարհված եռագույները վկայում են այնտեղ հանգչող Հայրենիքի համար նահատակված Հայրենիքի զավակների մասին։ Արդար են նրանք, ովքեր կվռնդեն նրան թե՛ գերեզմաններից, թե՛ դրոշի մոտից, թե՛ մեր հանրային կյանքից։
Եռագույն դրոշը պետք է վերստին ծածանվի հպարտության բարձրունքներում և դա պետք է այս անգամ խորհրդանշի ազգադավ խուժանի տապալման ուշացող ավետիսը, իսկ հետագայում՝ մեր հաջողությունները և նվաճումները»։