Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 ապր 2021 16:35

Փաշինյանը մեր երկրի միակ ղեկավարն է եղել, որին գերեզմանոցից լարել են, չեն ընդունել եկեղեցում և ողջ Սյունիքի մարզում

«Նիկոլ Փաշինյանը մեր երկրի միակ ղեկավարն է եղել, որին գերեզմանոցից լարել են»,-հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը լքած պատգամավոր  Գևորգ Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ չի կարող ասել, որ հասարակությունը ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարիանին, կամ Սերժ Սարգսյանին, բայց նրանցից որևէ մեկին գերեզմանից չեն վռնդել:

Ըստ պատգամավորի՝ միջադեպը ցույց է տալիս ժողովրդի իրական վերաբերմունքը, որը կապ չունի այն բեմադրությունների հետ, որոնք կազմակերպվում  է Փաշինյանի այցի ժամանակ:

Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց սգավոր քաղաքացուն, որը թույլ չի տվել Նիկոլ Փաշինյանի մոտենա իր հարազատի գերեզմանին և հիշեց, որ նրան նաև չեն ընդունել եկեղեցում և ողջ Սյունիքի մարզում:

Բանախոսը հայտարարեց, որ Փաշինյանն այնքան է կորցրել ամոթը, որ այցելում է իր ձեռամբ զոհված երեխաների գերեզմանին և դա ոնւմ է նախընտրական քարոզչության շրջանակներում:

«Նա իր պաշտոնավարման առաջին օրվանից հասրակությանը համախմբվելու որևէ կոչ չարեց, անգամ պատերազմը նրան չստիպեց նման կոչ անել»,-հայտարարեց պատգամավորը և եզրակացրեց, որ Փաշինյանը լիովին առաջնորդվել է «Բաժանիր որ տիրես» կարգախոսով:

Անդրադառնալով արցախյան պատերազմին՝  պատգամավորը բոլորի ուշադրությունը հրավիրեց փաստի վրա, որ այն սկսվել է Փաշինյանի որդու զորացրվելուց հետո:

«Չեմ ուզում ավելորդ մեղադրանքներ հնչեցնել, բայց չեմ կարող փաստերը չվերլուծել»,-նկատեց Պետրոսյանը:

Հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է անփառունակ մի գործընթաց և ուր գնում հայտարարում է, որ պատերազմի ելքի մեջ ինքը չէ մեղավորը՝ պատգամավորը շեշտեց, որ դրանից երկու ամիս առաջ Տավուշի ուղղությամբ դիրքերի բարելավման դափնիները իրեն էր վերագրում: 

«Եթե 30 տարի բանակ չենք ունեցել, բա ապրիլյան պատերազմական գործողությունները և Տավուշի դիրքերի գրավումը ո՞վ էր անում»,- անդրադառնալով բանակ չունենալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշեց պատգամավորը:
 
Խորհրդարանում հնչած ծափահարություններն էլ, ըստ Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանին չէին ուղղված, այլ պատգամավորները, տեսնելով նրա վիրավորական վերաբերմունքը «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների նկատմամբ, վախեցել են և ծափահարել:

Նրա հավաստիացմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում անբարոյական մրցավազք է սկսվել, թե ով լավ կքծնի և կհաճոյանա Փաշինյանին:

Հայտնելով, որ ըստ իր տեղեկությունների Փաշինյանը հույսեր է փայփայում, թե ընդդիմության մեջ պառակտում կլինի և ինքը կհաղթի ընտրություններոմ՝ Պետրոսյանը հավաստիացրեց, որ նման պառակտում չկա և չի էլ լինի:

Պատգամավորը հայտնեց, որ, Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը հաղորդագրություն է տարածել Աշխատանքի և Սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի անունից կենսաթոշակների բարձրացման մասին, այն դեպքում, երբ Սաիյանն արդեն 3 ամիս է ազատված է աշխատանքից:

Նրա խոսքով՝ Փաշինյանը հորդորել է այդ սխալ տեղեկատվությունը տարածել թոշակառուների շրջանում, քանի որ նախընտրական շրջան է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր