Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ «Հրապարակ»       Իշխանության կռիվ, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սևանի կառավարական ամառանոց․ «Հրապարակ»    

20 ապր 2021 16:58

Թուրքիայի և ՀՀ իշխանությունների քաղաքական համակրանքներն ու առաջնահերթությունները խիստ ներդաշնակ են

Ապրիլի 24-ի նախօրյակին Գանդիի արձանը գողեգող տեղադրած ազգադավ իշխանություններին ամենայն հավանականությամբ խրախուսել և ոգևորել է այն իրողությունը, որ Գանդին առանձնակի պատկառանք է ունեցել Թուրքայի և հատկապես Մուստաֆա Քեմալի հանդեպ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՅԴ ԳՄ անդամ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը.


«Նաև այն, որ 1922 թ․ Գանդիի նախաձեռնությամբ մոտ 375․000 թուրքական լիրա է հանգանակվել և փոխանցվել Մուստաֆա Քեմալին՝ ի աջակցություն թուրքական բանակի։


Թուրքիայի և ՀՀ իշխանությունների քաղաքական համակրանքներն ու առաջնահերթությունները խիստ ներդաշնակ են․․․։ Ստամբուլում և


Անկարայում Գանդիի անունով փողոցներ են անվանակոչված, արձաններ տեղադրված։


Հ․Գ․ Բայց դուք ի՜նչ նողկալի եք․․․մեր պայքարն, այնուամենայնիվ, ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ձեր տեսակից․․․»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր