Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 ապր 2021 14:48

Արդյո՞ք ցեղասպանության ճանաչումից հետո գործող իշխանությունը կարող է ճիշտ կապիտալիզացնել իրավիճակը

Թե ինչ կտա դա մեզ, առաջինը հենց մեզանից է կախված՝ կկարողնա՞նք կապիտալիզացնել իրավիճակը, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«Եթե հաշվի առնենք մեր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմը, ես ցավով պետք է արձանագրեմ՝ գործող իշխանությունների օրոք մենք որևէ բան չենք կարող կապիտալիզացնել, բայց հաջորդ իշխանությունների օրոք կարող ենք այդ ուղղությամբ ակտիվ և հետևողական աշխատանք տանել, քանի որ դա քաղաքական նախադեպ է»,-ասաց Սուրեն Սարգսյանը:


Նա նշեց՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Ցեղասպանության ընդունումն իրապես կլինի նախադեպ, և դա կնշանակի, որ ամբողջ աշխարհում Ցեղասպանությունը ճանաչելու համար խանգարող հանգամանքներ, ըստ էության, չեն լինի, քանի որ աշխարհը նայում է Միացյալ Նահանգներին և նրանց դիրքորոշմանը:


«Սրա կապիտալիզացիան կարող է լինել նաև Թուրքիայի նկատմամբ ճնշումների կիրառումը։ Որպես Թուրքիայի կողմից ցեղասպանված ժողովուրդ՝ սա շատ լուրջ հնարավորություններ է մեզ համար բացում: Թուրքիայի գլխին այդ սուրը միշտ կախված է եղել և դարձել է Թուրքիային շանտաժ անելու գործիք: Սա չափազանց լուրջ զենք է, որը տալիս են ընդդիմության ձեռքը, քանի որ ընդդիմությունը պնդում է՝ Էրդողանը տապալել է արտաքին քաղաքականությունը, և սա կլինի ապացույց»,-նշեց քաղաքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր