Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 ապր 2021 14:28

Բայդենը կատարել է ատելություն հրահրելու հանցագործություն.ռուսական C-400-ները մարտական հերթապահության կանգնեցնել` ի պատասխան Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել Ռուսաստանից գնված C-400 համալիրները կանգնեցնել մարտական հերթապահության՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

«Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի ՝ Բայդենը կատարել է ատելություն հրահրելու հանցագործություն: Ի պատասխան, մեր առաջին խնդիրը պետք է լինի C-400-ների ակտիվացումը և  F-35-ների (կործանիչների) համար փոխհատուցում պահանջելը: Մեզ համար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն այժմ գտնվում են պատմական խաչմերուկում», - ասել է Բահչելին ՝ խոսելով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ:

Ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր