Բայդենի հարձակմանը չի կարելի պատասխանել բառերով, պետք է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս՝ ի պատասխան Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման

«Մենք դիմում ենք կառավարությանը: Բայդենի հարձակմանը չի կարելի պատասխանել բառերով: Գործողություն ձեռնարկելը հրամայական է: Ղրիմի և Աբխազիայի, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման համար պետք է դիվանագիտական շփումներ սկսվեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ»,- ասել է թուրքական կուսակցության գլխավոր քարտուղար Օզգուր Բուրսալին:
Հիշեցնենք, որ երեկ այդ կուսակցության ղեկավար, տխրահռչակ Դողու Փերինչեքը հայտարարել էր Ինջիրլիքի ռազմաբազայից ԱՄՆ զորքերի վտարման անհրաժեշտության մասին։ Փերինչեքը դեռ 2020 թ. էր հայտարարել Ղրիմը ռուսական հող ճանաչելու անհրաժեշտության մասին։
Բավականին բուռն քաղաքական անցյալ ունեցող Դողու Փերինչեքը եղել է հայտնի ձախակողմյան գործիչ և մի քանի անգամ Թուրքիայում ձերբակալվել է իր հայացքների համար: 2007 թ. շվեյցարական դատարանը Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր 90-օրյա կալանքի և դրամական տույժի: