Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

30 ապր 2021 17:21

Տեսանյութ.«Հանցագործության փաստ չենք տեսել». Արթուր Դավթյանը՝ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելու մասին

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելու վերաբերյալ դատախազությունը հանցագործության փաստ չի տեսել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նշենք՝ մի շարք իրավաբանները պնդում են, որ երբ անձը հրաժարական է տալիս պաշտոնից, ապա դադարում է գործել եւ չկա «վարչապետի ժամանակավոր պաշտոնակատա»ր եզրույթ որեւէ օրենսգրքում։

Լրագրողի հարցին՝ արդյոք գործ ունե՞նք իշխանության յուրացման հետ, Գլխավոր դատախազը պատասխանեց.

«Սահմանադրության կարգավորումները վիճարկվում են տարբեր գիտնականների կողմից։ Եթե նույնիսկ արձանագրում են, որ գործ ունեն սահմանադրական վեճի հետ, սահմանադրական վեճերը լուծող մարմին Հայաստանի Հանրապետությունում կա։ Եթե փորձում ենք անձանց մեկնաբանությունների արդյունքում տեսնել հանցագործության փաստ, մենք ուսումնասիրել ենք դա եւ այդտեղ հանցագործության փաստ չենք տեսել։ Մենք ունեցել ենք հարցում, որին պատասխան է տրվել, որ բարձրացված առերեւույթ վեճը սահմանադրաիրավական բնույթ ունի, իսկ այդպիսի բնույթ ունեցող վեճերի լուծման լիազորություն դատախազությունը չունի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր