Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

01 մայիս 2021 12:29

Թաղապետները գիշերային «ռազբորկային» չեն մասնակցել, անցնելիս են եղել այդ կողմերով

Շենգավիթի ու Մալաթիայի թաղապետները գիշերային «ռազբորկային» չեն մասնակցել։ Նրանք պարզապես անցնելիս են եղել այդ տարածքով և տեսնելով, որ վիրավորներ կան, օգնել են նրանց հասցնել հիվանդանոց։ Sputnik Արմենիային այս մասին վստահեցրին Երևանի քաղաքապետարանից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։


Ահազանգը ոստիկանությունում ստացել էին կեսգիշերն անց։


«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին են ահազանգել, որ  իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։ 


Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր