Տեսանյութ.Փակագծեր են բավվում.ով է ստում՝ Նիկոլ Փաշինյանը, թե՝ Օնիկ Գասպարյանը, երբ խոսում են պատերազմի 4-րդ օրն այն դադարեցնելու վերաբերյալ թեմայի մասին          Տեսանյութ.ԱԱԾ նախկին տնօրենի մեկնաբանությունը՝Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացե՞լ է Թուրքիայի սահմանում       Տեսանյութ.Ես չեմ կարող հիմա ասել, որ վաղը զենք ենք վերցնելու ու գնալու իշխանափոխության. Նույնիսկ պատրաստ ենք վաղը համազգեստ հագնել ու փողոց դուրս գալ մեր երկրի համար    

03 մայիս 2021 14:37

5 հազար մահ ձեզ՝ իսկ մեզ՝ 5-10 նոր մանդատ.ինչին է պետք ընդդիմությունը, որը բացակայում է խորհրդարանում բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 


«Եթե «ընդդիմությունը» և իշխանությունից դուրս «քաղաքական էլիտան», ունենալով հրաժարական տված քաղաքացի Փաշինյան չներկայացնի վարչապետի իր թեկնածուին և խաղաղ իշխանափուխություն չանի, ապա կարո՞ղ ենք հաստատապես ասել, որ քաղաքական աքսիոմ է այն, որ իրենց նպատակն իշխանություն ունենալը չէ: Այսինքն՝ այս մարդիկ գործում են ըստ հետեւալ բանաձևի. «5 հազար մահ ձեզ՝ իսկ մեզ՝ 5-10 նոր մանդատ: 5 հազար մահ ձեզ՝ իսկ Նիկոլին մի քանի մանդատ պակաս»:
 
Եթե դուք, կապիտուլյանտի հրաժարականը ունենալով, չկարողանաք նրանից իշխանություն վերցնել, ո՞վ կհավատա, որ ցանկանում եք/կարող եք նրանից իշխանություն վերցնել ընտրություններով:
 
Եվ ևս մեկ անգամ ուզում եմ հասկանալ, թե ինչին է պետք ընդդիմությունը, որը բացակայում է խորհրդարանում բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ: Ո՞ւմ և ինչի՞ համար եք ներկայացված ԱԺ-ում և ինչո՞վ եք զբաղվում օրենսդիր մարմնում:
Բացի քաղաքականից, կան նաև բարոյական աքսիոմներ և սկզբունքներ: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ սկզբունքներից ելնելով են իրեն Ազգային ժողովի ամբիոնից դիմում «պարոն վարչապետ»: Կարո՞ղ եք ասել, եթե Ալիևը ինչ-որ կերպ հայտնվի Հայաստանի խորհրդարանում, դուք նրան կդիմեք որպես «պարոն նախագահ»»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր