Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

04 մայիս 2021 11:31

Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհ.Շուշիի մերձակայքից Армяне покидают Ханкенди,ուշադրություն դարձրեք, ռուսալեզու է

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհը, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և դիմանանք, ավելին՝ սառնասրտորեն չնկատելու տանք որոշ բաներ։ Շուշին ամենալավն է երեևում, ավելի լավ է երևում Ղազանչեցոցը, Բաքվում դա լավ գիտեն։ Հենց դրա համար էլ իրենք մեզ Շուշիով ցավացնում են, մենք պետք է ուժեղ լինենք և դիմանանք։

Բաքվի քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ շատ մեծ հոգեբանական գրոհի է անցել։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որը նկարված է թշնամու կողմից Շուշիի մերձակայքից։ Մեր ավտոմքենաների տեղաշարժն է, բայց վերագրված է ․ Армяне покидают Ханкенди։ Ուշադրություն դարձրեք, ռուսալեզու է։

Սյունիքի մարզում հին տեսանյութերը կրկին ակտիվացնում են, նոր հոգեբանական գրոհ են կազմակերպում սահմանային բնակչության համար։ Մենք պետք է լինենք սառնասիրտ, մեր սահմանային բնակչությունն այսօր բանակի նման կարևոր է, աչքի լույսի պես պետք է նայենք․․․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր