Ավելի ու ավելի շատ երեխաներ են վարակվում կորոնավիրուսով. ո՞ր ախտանիշներին է պետք ուշադրություն դարձնել

Ըստ Apollo (Հնդկաստան) հիվանդանոցի բժիշկ Անուպամ Սիբալայի՝ երեխաների մոտ կորոնավիրուսի ախտանիշները որոշ չափով փոխվել են. «այս անգամ երեխաների մոտ, բացի հազից, մրսածությունից եւ ջերմությունից, լուծ եւ ստամոքսային խնդիրներ են լինում»:
Մեկ այլ բժիշկ՝ Նանավատիի հիվանդանոցից Տուշար Մանիարը, ասում է, որ 10 տարեկանից ցածր երեխաներն կորոնավիրուսային վարակի ավելի քիչ ախտանիշներ են ունենում, մինչդեռ «վարակման դեպքում «10 տարեկանից բարձր երեխաները սովորաբար երկու-երեք օր ջերմում են»: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել երեխաների մոտ հետեւյալ հնարավոր ախտանիշներին.
• բարձր ջերմություն,
• արագացած շնչառություն,
• օրական 6 անգամից պակաս միզարձակում,
• վատ ախորժակ,
• ցան,
• հազի փոփոխություններ, եթե այն արդեն կա,
• դյուրագրգռություն,
• գլխացավ:
Բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտել երեխաներին, եթե ընտանիքի անդամը վարակվել է վիրուսով ՝ չսպասելով ախտանիշների ի հայտ գալուն, հատկապես, եթե երեխան զուգորդվող հիվանդություններ ունի: Մասնագետների կարծիքով՝ 98 տոկոսի դեպքում կորոնավիրուսով վարակված երեխաների վիճակը բարելավվում է 36 ժամվա ընթացքում՝ պահպանելով միայն թեթեւ ջերմությունը եւ հարբուխը, սակայն հետագա բարդություններից խուսափելու համար կարեւոր է ստուգել եւ վերահսկել բոլոր ախտանիշները, նույնիսկ՝ ամենափոքր: