Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

05 մայիս 2021 10:16

Մովսես Հակոբյանի նկատմամբ հարուցված քրգործում պետական գաղտնիքը Աննա Հակոբյանին չի վերաբերո՞ւմ.«Հրապարակ»

«Ազգային անվտանգության ծա­ռայությունը Զինված ուժերի գլխա­վոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20- ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին:


Նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պե­տական գաղտնիք հրապարակելը: Այսինքն՝ փոխանակ Նիկոլ Փաշինյանին կամ այլ պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրեն պատե­րազմը տանուլ տալու համար, բացա­հայտումներ արած Հակոբյանին են մե­ղադրում՝ այդ մասին բարձրաձայնելու համար: Մենք հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պե­տական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում: «Իմ հայտա­րարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը:


-Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվել է:


-Նոյեմբերի 20-ի հայտարա­րությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել:


-Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկե­րում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պե­տական գաղտնիքը:


-ՉԷ (ծիծաղում է):


-Իսկ լրահամալրումը կանգնեցնելու մասին հայտարա­րությո՞ւնը:


-Չեմ կարող հիմա մանրամասնել, քննություն է գնում:


-Այսինքն՝ հիմա որ ասեք, նորից պետական գաղտնի՞ք կբացահայտեք:


-Չէ, նախաքննության գաղտնիք է դա»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր