Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 մայիս 2021 11:29

Արշալույսները կրկին խաղաղ չեն Արցախում․ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակնե­րում․ «Իրավունք»

«Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ երեկ տեղեկատվական դավա­դիր օպերացիա էր իրակա­նացվում: Երեկ նախ տելեգրամյան ալիքներով, ապա լրատ­վական կայքերով ապատեղեկատվություն տարածվեց, թե Վիտալի Բալասանյանը գնացել է Մարտունի՝ փորձելով համոզել տեղի բնակչությանը, որ իբր Նժդեհի արձա­նը վերանորոգելու կարիք կա, և պետք է հանել, հետո հետ դնել տեղը: Սակայն Մարտունեցի երիտասարդները թույլ չեն տվել արձանը տեղից շարժել և անգամ պատռել են հուշարձանի վրա քաշված սա­վանը:

Մինչդեռ արցախյան մեր աղբյուրների համաձայն՝ վերոնշյալը որևէ աղերս չունի Վիտալի Բալասանյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արշալույսները կրկին խաղաղ չեն Արցախում: Մայիսի 9-ին ընդա­ռաջ՝ որոշակի լարվածություն կա: Նկատելի է, որ ապատեղեկատվությամբ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակնե­րում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր