Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

05 մայիս 2021 17:18

Թուրքական մամուլում քննարկվում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման թեման

Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվաղ ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում:

Թեմային անդրադարձել է նաև թուրքական «Hurriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինն իր «Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» հոդվածում:

Հոդվածի հեղինակը միանշանակ տեսակետ չի հայտնում այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակում ավիաբազան կփակվի, թե չի փակվի՝ դրա հետագա ճակատագիրը պայմանավորելով մի քանի հանգամանքներով:

Թուրք վերլուծաբանը նախ նշում է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարևորություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում:

Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարևոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում: Բացի այն, որ հիշյալ ռազմաբազան կարևորվում է Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին:

Ըստ հեղինակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՆԱՏՕ-ն իր միջուկային ծրագրերն ինչքան է կապում Ինջիրլիքի հետ, չպետք է սպասել, որ Բայդենի մոտեցումներն այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների կհանգեցնեն, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն:

Նրա կանխատեսմամբ՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան - Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարևորությունը:

Հեղինակի կարծիքով, սակայն, սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն կարող առաջանալ:

«Այս ամենով հանդերձ եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման գործընթաց չմտնեն և շարունակեն մնալ ճգնաժամերի մեջ, ապա չպետք է բացառել, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան»,- եզրափակել է Էրգինը:
ermenihaber

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր