Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 մայիս 2021 12:59

Թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ, մայիսի 5-ին, Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած Երևանի բնակիչ 52-ամյա Սևադա Արզումանյանի դիմումի փաստով։


Վերջինս Ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ նույնն օրը ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։


Չարենցավանի ոստիկանները, ժամանելով նշված վայր, պարզել են, որ գողացել են ակումբի մարզիկներին պատկանող թվով 2 հատ «Այֆոն 11», 1 հատ «Այֆոն 12» մոդելների բջջային հեռախոսներ, ինչպես նաև 50 հազար և 10 հազար դրամ կանխիկ գումարներ։


Տնօրեն Ս․ Արզումանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենց պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր