Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

10 մայիս 2021 13:37

Տեսանյութ.Մե՞նք ենք թրքասեր, թրքամետ. նակիններն էին համոզում ԱՄՆ–ին՝ չընդունել Ցեղասպանությունը, որպեսզի չզայրացնեին Թուրքիային

2018-20թթ–ի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-18թթ–ի ընթացքում` 20։


Այսօր  ԱԺ–ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով իշխանության թրքամետ համարողներին։
«Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել  որպես թրքասեր, թրքամետ և այլն։ Եվ այս կոնտեքստում կասկածի տակ  է դրվում ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ», – ասաց նա` հիշեցնելով, որ այս տարի ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատները ևս ընդունել են Հայոց ցեղասպանությունը։


Փաշինյանը շեշտեց, որ եթե իրենք չցանկանային, դա տեղի չէր ունենա ու նշեց, որ, ըստ համացանցում առկա տեղեկատվական արտահոսքերի` իրենց այսօր թրքասիրության մեջ մեղադրող նախկին իշխանությունները համոզում էին ԱՄՆ–ին չընդունել Ցեղասպանությունը, որպեսզի չզայրացնեին Թուրքիային։


«Էդ ի՞նչ թեմա է` թուրքը մեր թշնամին է, թե մեր թշնամին չէ։ Դա պատմական իրողություն է։ Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք` այդ թշնամանքը պիտի կառավարվի, և մենք, այո՛, գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե կա թշնամանք, չի կարելի թույլ տալ, որ այն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` այս թեման այլևս վերնագրերի մակարդակով չէ։ Նրա խոսքով` ինքը դրանում համոզվել է երեկ Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ ունեցած շփումների արդյունքում։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր