Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»          Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության հանցագործություններ են       Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»    

10 մայիս 2021 15:43

«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրո մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանը կալանավորվեց

«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրո մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանը կալանավորվել է։ 


Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար:




Նշենք, որ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։


Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց: Վերջիններս, ստանալով եւ կատարելով նրա հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:


Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Ժ.Շ.»-ն «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող,  նույն հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կ.Հ.»-ին հանձնարարել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության», այսպես կոչված, «զոն նայող» Ս.Ա.-ին իր անունից հրահանգել ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորին, ինչը, սակայն, Ս.Ա.-ն հրաժարվել է կատարել:




Իր հանձնարարությունը չկատարելու համար «Ժ.Շ.»-ն նախաձեռնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի «զոն նայողին» փոխարինելու գործընթաց՝ «Կ.Հ.»-ին հանձնարարելով «Արմավիր» ՔԿՀ-ի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:


Իր հերթին «Կ.Հ»-ն հանձնարարության կատարմանը ներգրավել է «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ կալանավորին:


Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները,  ժամանակավորապես ստանձնել է նշված ՔԿՀ-ում «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի կալանավորված եւ դատապարտված անձանց, ինչպես նաեւ՝ հանձնարարել 2021թ. հունվարի 18-ին եւ հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ:


Նախաքննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր