«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 մայիս 2021 10:28

Եթե չխանգարեն, չխոչընդո­տեն, ինձ թվում է՝ ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի գերիներին տուն․ «Իրավունք»

«Դեռևս նախորդ շաբաթ հայ ռազմագերիների վե­րադարձի խնդրին վերաբերող քննարկմանը մասնակցելուց անմիջապես հետո հնչեցրած կարծիքնե­րի համար Արցախի Հանրապետության պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բո­րիս Ավագյանն ազատվեց աշխատանքից, ապա նա­և հրավիրվեց ԱԱԾ: Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը: Պարոն Ավագյանը նաև հայտ­նել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ: Ըստ նրա՝ այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ:




Աշխատանքից ազատվելուց անմի­ջապես հետո համացանցում տեղե­կություններ շրջանառվեցին, որ ԱՀ նախկին պաշտոնյան գնդապետի կոչում է ստացել պատերազմից հետո, բայց թե ինչ ծառայությունների համար, հայտնի չէ: Այս բոլոր հարցերի պատասխանները «Իրավունքը» փորձեց ստանալ ԱՀ նախկին պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանից, ով անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, նախ նկատեց.


- Այն գործառույթները, որոնք ես իրա­կանացրել եմ պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո, չեմ պատրաստ­վում ներկայացնել մամուլին: Որովհետև դա կդիտվի որպես ինքնագովազդ: Իսկ ինքնագովազդով թող զբաղվեն քաղա­քական գործիչները: Այն, ինչով ես զբաղ­վել եմ, տեսել են այն մարդիկ, ովքեր ինձ տվել են շնորհակալագրեր, որոնց համար ես ևս շնորհակալ եմ:




-Ասում են, որ Ձեզ պատերազմից հե­տո գնդապետի կոչում շնորհեցին:


-Մամուլում շրջանառվող լուրերը պետք է հիմնավորվեն, բազմաթիվ լուրեր են շրջանառվում այսօր մամուլում:


-Կոնկրետ գնդապետի կոչում ստա­նալու հետ կապված ենք խնդրում Ձեր մեկնաբանությունը:


-Ի՞նչ պետք է ես մեկնաբանեմ:


-Իրականում ե՞րբ և ի՞նչ ծառայության համար եք ստացել գնդապետի կոչում:


-Այդ կոչումներն իմ զինվորական գրքույկում արտահայտված են:


֊ Պատերազմից հետո՞ եք ստացել այդ կոչումը:


-Գիտեք, իմ անցած ճանապարհը միայն ՀՀ-ով և Արցախով չի սահմանա­փակվում: Ես ՀՀ եմ վերադարձել 2018 թվականից հետո: Ես ճանապարհ եմ ան­ցել և՛  Հարավային Օսեթիայում, և՛ շատ ուրիշ տեղերում: Դրա համար, ինձ թվում է, այդ մեկնաբանություններն ավելորդ են: Ես և՛ պատերազմին եմ ակտիվ մասնակ­ցություն ունեցել, և՛ դրանից հետո առհա­սարակ:


-Ասացիք, պատերազմին ակտիվ մաս­նակցություն եք ունեցել: Ինչո՞ւ պատե­րազմում ունեցանք այն, ինչ ունենք:


-Ես իմ տեսակետը կհայտնեմ, երբ բո­լոր գերի ընկած տղաները վերադարձած լինեն տուն: Այ, այդ ժամանակ ներկա­յացնելու եմ ճշմարտությունը բոլոր կող­մերից:


-Ունե՞ք հստակ տվյալներ, որքա՞ն գե­րեվարված տղաներ ունենք Ադրբեջանում:


-Ունենք, բայց այդ տվյալները ես չեմ կարող հրապարակել, որովհետև չունեմ նման լիազորություններ:


-Արդյոք ՀՀ-ն օգտագործո՞ւմ է գերինե­րի վերադարձին ուղղված բոլոր ռեսուրս­ներն այսօր:


-Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահ զոր­քերի հրամանատարն անում են հնարա­վորն ու անհնարը, որպեսզի գերիները վերադառնան: Եթե չխանգարեն, չխոչընդո­տեն, ինձ թվում է՝ ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի տղաներին տուն: ՌԴ-ի ջանքերը մեր մի­ակ հույսն է, որ տղաները հետ կվերա­դառնան: Ասեմ ինչու: Տեսեք, եթե մենք անդրադառնանք պատերազմին, ապա քննարկելու ենք նաև ադրբեջանական գործողությունները, բայց ունենալով նման քանակության գերեվարված տղա­ներ Բաքվում, ինձ թվում է, հրապարակա­յին քննարկումներն ավելորդ են: Ես բոլո­րին հորդորում եմ, որ պատերազմի վերաբերյալ հրապարակային քննար­կումներից զերծ մնանք, մինչև գերիների վերադարձը: Թող ամեն մեկը իր վրա վերցնի, պատկերացրեք՝ Ձեր երեխան Բաքվում նստած է, ու ինչ-որ մարդիկ հա­վաքվում, պատերազմ են վերլուծում:


-Դուք նշեցիք ՌԴ-ի ջանքերը, իսկ ՀՀ- ի, Արցախի իշխանություններն ի՞նչ են անում:


-ՀՀ-ի իշխանությունները ինձ չեն տե­ղեկացնում, թե ինչ են անում:


-Պարո՛ն Ավագյան, Ձեզ վրա որևէ ճնշում կա՞ այս պահին:


-Ինձ վրա անհնարին է ճնշում գոր­ծադրել: Չկա տենց կառույց, չկա տենց մարդ, որ կարողանա փորձի ինձ ճնշել:


֊ Բայց Ձեզ ԱԱԾ էին չէ՞ հրավիրել, ինչպես ավարտվեց այդ պատմությունը:


-Ընդամենը հրավերի մակարդակով էր, որովհետև, երբ ես ժամանեցի այն­տեղ, այլևս ինձ հետ հանդիպելու անհ­րաժեշտությունը կորել էր:


-Այս պահին ինչ գործունեություն եք ծավալում:


-Զբաղվում եմ այն գործունեությամբ, որով զբաղվել եմ: Իմ կողմից ջանքեր եմ ներդնում գերիների վերադարձին ուղղ­ված»,-գրում է թերթը։




Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր