Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

13 մայիս 2021 10:46

Ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք. սա կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել,․ Ադամ Շիֆը Բայդենին կոչ է արել վերանայել Բաքվի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժմանը:

Այս մասին կոնգրեսականը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Ինձ խորապես անհանգստացնում են տարածված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զորքերը անցել են Հայաստանի տարածք։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքերի հետագա կորուստների հանգեցնել։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական ձգտումները՝ նոր պատերազմի վտանգ առաջացնելով», – գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում։

Կոնգրեսականը հավելել է, որ շփվել է Բայդենի վարչակազմի հետ և հորդորել Մինսկի խմբի միջոցով ավելի շատ ներգրավվել գործընթացին, քանի որ դա այժմ ավելի կարևոր է քան երբևէ։

Նա նշել է, որ Ադրբեջանը նման գործողությունների է դիմել՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումների չարդարացված վերացման որոշումից օրեր անց։

«Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակից է լինում մարդու իրավունքների խախտումներին և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», – եզրափակել է Ադամ Շիֆը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր