Տեսանյութ.Եթե բանակցություններն արդյունք չտան, հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից

Նա բացառեց հնարավոր դիրքային փոխզիջումային տարբերակը՝ նշելով, որ բանակցությունները միայն Սև լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել։ «Ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ գործընթացներին, և հուսով ենք, որ ադրբեջանական կողմն անհապաղ կկատարի հայկական կողմի պահանջները»,– ասաց նա՝ չցանկացավ պատասխանել հարցին, թե այդ տարածքում ինչու հենակետեր չկային տեղակայված։
Անդրադառնալով հնարավոր չեզոք գոտիներ սաhմանելու հավանականությանը՝ նա Խաչատրյանը ասաց․ «Ընդհանրապես չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադար պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։
Խոսելով սահմանի կահավորման հարցի մասին՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե չենք կարգավորել, դուք պատկերացնո՞ւմ եք այս ծավալի սահման և ձմեռային պայմաններում այն կահավորել, դուք հասկանո՞ւմ եք դա ինչ է։ Եթե բանակցային գործընթացն արդյունք չտվեց, մեր պատկան մարմինները այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել, հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից»։
Պատգամավորը հավելեց, որ այս պահին ադրբեջանցիները պատճառաբանում են, թեճշգրտելու խնդիրներ ունեն, ինչից հետո հնարավոր է՝ բավարարեն հայկական կողմի պահանջները։