Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

15 մայիս 2021 10:16

Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ թափով Սյունիքում կամավորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչությունը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպես գուժեց փոխվարչապետ Ավինյանը։ Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն՝ այն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և զիջել այն՝ կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին։


Բանն այն է, որ սարի դիրքն այնպիսին է, որ վերահսկողության տակ է պահում ողջ Սյունիքը, այդ թվում՝ Գորիս-Երևան ավտոմայրուղին, Իրանի հետ մեր միակ ավտոճանապարհը։ Սյունեցիները կարծում են, որ սարը հանձնելուց հետո այնտեղ ապրելն այլևս անհնար կդառնա։ Իսկ թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ, որը թերևս մեր ՍՈՒ 30 ինքնաթիռներին հակազդելու համար է, որոնք ներխուժման առաջին օրը օդ են բարձրացել։ Ի դեպ, իշխանական աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռների հրթիռները տեղ են հասել»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր