Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

15 մայիս 2021 11:02

ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում.«168 Ժամ»

«Պատճառը, որ սահմանները չեն հսկվում՝ իշխանության պետական անպիտանությունն է: Ցանկացած իշխանություն՝ նույնիսկ ամենավայրենի, քարանձավային, պետք է հսկի իր սահմանները: Դա անում է ցանկացած իշխանություն, նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին ծագած աննախադեպ իրավիճակը նման կերպ է մեկնաբանել ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: «Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ը չունի կոնսենսուս: Դա՝ մեկ, և դա փաստ է: Բայց այս դեպքում խոսքը միջազգայնորեն ճանաչված սահմանի մասին է, ուստի ՀԱՊԿ-ին չի հաջողվի «ձեռքերը լվանալ»»,- նշել է նա:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ընդգծել է, որ պետք է իրավաբանորեն կարողանալ ապացուցել, որ այդ տարածքը քոնն է: Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Տարասովն ասել է, որ որևէ արձագանք այդ կառույցից սպասել պետք չէ:

«ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում: Քիչ հավանական է, որ Ադրբեջանն իրականացնում է ներխուժման ակտ կամ պատրաստվում է պատերազմի, ուստի ՀԱՊԿ-ին դիմումը չի ունենալու որևէ հեռանկար»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր