Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 մայիս 2021 15:18

Անհնարին ոչինչ չկա, հնարավոր է վերահաս նոր վտանգը կանխել, դա մեր պատվի գործն է. Տեսանյութ

Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի սորագրությունից առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում ասաց՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրումով կմեկնարկի այս փուլի իրենց պատվի գործը:

«Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է այսօր կկարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա:

«Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը:  

ՀՀ 3-րդ նախագահն ասաց՝ ժամանակին իրենք ժողովրդին հաղթանակ են բերել. «Հայրենիքում, թե աշխարհի որևէ ծայրում հայը քայլել է գլուխը բարձր՝ որպես հաղթանակած ժողովրդի զավակ, որպես հաղթանակած ժողովրդի ներկայացուցիչ, մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք, անհնարին ոչինչ չկա»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև «Հայրենիք»-ի հետ դաշինք կազմելուն և նշեց, որ Արթուր  Վանեցյանը ժամանակին է զգացել վտանգները և խոսել այդ մասին, բայց, ավաղ, նրան չեն լսել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր