Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 մայիս 2021 13:52

Տեսանյութ.Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական էլչիբեյը

Այն, ինչ ունենք այսօր՝ ազգային ողբերգություն է, աղետալի պարտություն, մարդկային կյանքի կորուստ, ինքնիշխանության նվազում, շփոթված, դառնացած ժողովուրդ և փլուզման մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի քաղաքական վերնախավ: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, ՀԱԿ կուսակցության համագումարի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Շատ մեծ խելք չպետք է ունենալ հասկանալու համար, որ մեր պետությունը կանգնած է մահացու սպառնալիքների առջև, և պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիան: Իսկ մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այն, ինչ կատարվում է այս մի քանի օրվա մեջ, ուղղակի հնարավոր չէ գտնել: 250 ադրբեջանցի զինվոր կարող են զբոսնելով գրավել ՀՀ տարածքը, իսկ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան Ֆեյսբուքից դուրս գալ ռեալ կյանք և հոդաբաշխ դիմադրություն կազմակերպել ագրեսորի գործողությունների դեմ, պարզվեց, որ ոչ միայն սահմանապահներ և բանակ չունենք տեղում, այլ նաև գոնե առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի պատշաճ դիվանագիտական պորոտոկոլի համաձայն դիմենք Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին փոխօգնության մեխանիզմներն աշխատեցնելու համար»,- ասաց  նա իր ելույթում:

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհին իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ, ինչպես նաև հրաժարվեց շարունակել բանակցությունները Մինսկի խմբում ձևավորված ձևաչափով և կուլ տալով հուլիսյան դեպքերի հմտորեն մատուցված խայծը՝ Ալիևի ձեռքերն արձակեց վաղուց նախապատրաստված ադրբեջանաթուրքական ագրեսիայի սանձազերծման համար:

«Կարծում եմ, որ «քաղաքացիական պայմանագրի» ընտրական կարգախոսը լավ չեն ձևակերպել, պետք է հնչեր այլ կերպ՝ «Ապագա կար, կար» որովհետև ապագա կար, եթե իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը խելամիտ լինեին հասկանային ռազմական բալանսի և աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները, թեկուզ ուշացումով ընդունեին 2019-ի հուլիսին Մինսկի խմբի պաշտոնապես առաջարկված խաղաղ կարգավորման պլանը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է վերադարձներ ընդամենը 5 շրջանը՝ թողնելով Լաչինի և Քելբաջարի վերադարձի հարցը և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշտումը, Շուշին և Հադրութը ներառյալ, ապագա սերունդներին: Խաղաղության պայմանագիրն ամրապնդում էր այդ 5 շրջաններում խաղաղարար զորքերի տեղաբաշխմամբ և այդ նույն շրջանների ապառազմականացմամբ, ինչը նշանակում էր, որ ադրբեջանական զորքերը 1 սմ առաջ չէին գա նախապատերազմական դիրքերից»,– ասաց նա:

Լևոն Զուրաբյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը, խելագարի համառությամբ անտեսելով ադրբեջանաթուրքական ռազմական մեքենայի տեխնոլոգիայի առավելությունը, մերժել է արժանապատիվ խաղաղության այդ պլանը՝ Արցախը գլորելով դեպի կործանարար պարտության անդունդը։
«Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի արդարանալ և փորձի իր կործանարար սխալների մեղքը բարդել Զինված ուժերի, դավաճանության և դավադրությունների վրա, միևնույն է, չի ստացվելու, իրականում դրանք չեն պատճառները, դրանք իրականում հետևանք են՝ կործանարար սխալների արդյունքում անխուսափելի պարտության հետևանք: Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը, գլխավոր ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական էլչիբեյը»,– ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր