Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին          Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին    

17 մայիս 2021 10:17

Տեսանյութ.Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած դիրքավորված նստած է

Առավոտ շուտ փոխանակ կարդամ Վարդենիսի դիրքերի հետ բերելու մասին, կարդում եմ ինչ-որ քաղաքական մեղադրանքների մասին։


Ինչ-որ գիշերային օպերացիա է եղել, և ներքին քաղաքական դաշտում ռուսի գլխավորած բանակցություններից ոգևորված որոշ մարդիկ, ովքեր իրենց հանդգնում են քաղաքական գործիչ համարել, սկսել են մեծ-մեծ բրթել։


Հիշեցնեմ ուղղակի, որ Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած դիրքավորված նստած է։


Հիշեցնեմ, որ մեր գերիների հարցը դեռ չեք լուծել այ բանակցնողներ, հիշեցնեմ նաև, որ ադրբեջան կոչվող արհեստածին պետությունում ակտիվորեն շրջանառվում է իրենց խոստացած միջանցքի և այլնի մասին։


Երկիրս, Հայրենիքս դարձրեցիք ձեր համար խոպանատեղի, ու դեռ երես ունեք խոսում եք․․․


Փորձագետ Կարեն Հովհաննիսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր