Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ          «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

17 մայիս 2021 16:49

Տեսանյութ.Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև

Զանգվածային ծեծկռտուք է գրանցվել ադրբեջանցիներով բնակեցված Վրաստանի Դմանիսի շրջանում։ Տեղեկությունը հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն ՝ վկայակոչելով ականատեսներին: Նշվում է, որ ծեծկռտուքը ծագել է այն պատճառով, որ խանութում սվաններին հրաժարվել են ապառիկով ապրանք վաճառել:
Ըստ առկա տեղեկությունների ՝ սվանների մի խումբ հարձակվել է խանութի սեփականատեր, էթնիկ ադրբեջանցի գործարար Հաշամ Շամիլովի վրա։ Հարձակման են ենթարկվել նաև մոտակայքում գտնվող մի խումբ երիտասարդ ադրբեջանցիներ։

Շուրջ 30 անձանց մասնակցությամբ ծեծկռտուքի ընթացքում մի քանի մարդ ծանր վնասվածքներ են ստացել։ Տուժածների թվում են նաև խանութի սեփականատիրոջ հարազատները, հաղորդում է Report գործակալությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հանգամանքների հետաքննություն է սկսել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր