Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

19 մայիս 2021 18:00

Տեսանյութ.Չինաստանում գրեթե 300 մետր բարձրությամբ երկնաքերը ցնցվել է,պատճառը դեռևս հայտնի չէ

Նախօրեին Չինաստանի ամենաբարձր երկնաքերերից մեկում արձանագրված ցնցումներից հետո մարդկանց արտակարգ կերպով տարհանել են, հաղորդում է Mirror-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Շենչժեն քաղաքում՝ գրեթե 300 մետր բարձրությամբ «Սեգ պլազա» (SEG Plaza)  երկնաքերում։

Տեղական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդիկ խուճապահար այսուայն կողմ փախչում։ Նշվում է, որ փողոցում հետիոտները նույնպես զգացել են երկնաքերի ցնցումը, որի պատճառը դեռևս հայտնի չէ։

Տեղի իշխանությունների խոսքով՝ քաղաքում երկրաշարժ չի գրանցվել, սակայն փորձում են պարզել ցնցումների պատճառը։

Հաղորդվում է նաև, որ երկնաքերն այն պահին փակ է, և պատահարի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր