Ինչո՞ւ է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով գիշերել Կառավարության շենքում, ինչի՞ց է վախենում

Վախի պատճառները հասկանալու համար փորձեցինք մտաբերել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 15-ին և դրան նախորդող օրերին:
Մայիսի 15-ին լրանում էր 3-րդ օրը, ինչ ադրբեջանցի զինվորականները հատել էին ՀՀ սահմանը, և նրանց հեռացնելու հարցում որևէ առաջընթաց չկար: Նախորդ օրն էլ Մանախ անունով հայտնի Արթուր Այվազյանն իր խմբով Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ճանապարհ էր փակել և պահանջել վերադարձնել իրենց զենքերը, որոնք հավաքել էին իրենցից: Մայիսի 15-ին Մանախը ձերբակալվել էր: Օրեր անց՝ մայիսի 17-ին, ԱԽ նիստից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէր, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: