Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

20 մայիս 2021 14:32

Պատրաստվում է երկու փաստաթուղթ, 2-րդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման և Արցախի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու մասին

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ շուրջ իրավիճակին:

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.

«Փաշինյանը հայ ժողովրդի հետ շատ ստոր խաղ է սկսել: Իմ տեղեկություններով` պատրաստվում է երկու փաստաթուղթ: Առաջինն ուղղակի ոչ մի բանի մասին է, ամեն լավ բանի համար և ամեն վատին` դեմ: Երկրորդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման և Արցախի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու մասին: Գաղտնի արձանագրությունը պատրաստում են անձամբ Նիկոլն ու կինը, գործին մասնակից է Հայաստանի պաշտպանության նախարարը և հայտնի ադրբեջանցի պնակալեզ Կարապետյանը: Արտաքին գործերի նախարարությունն ու անձամբ Այվազյանը մեկուսացված են փաստաթղթերի նախապատրաստումից: Գրողի տարած Ռոբենտրոպ, շա՛ն տղա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր