Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 մայիս 2021 15:29

ՀՀ քաղաքացին օգնել է թուրքերին իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հերթական դավաճանին։ Քննությամբ պարզվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը թուրքերին է վաճառել Հայաստանի մասին տեղեկություններ։

2018թ.-ի կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, աշխատելով հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկում ու տիրապետելով թուրքերենին, բանակցություններ է վարել Թուրքիայի նույն ոլորտի ընկերության թուրք աշխատակցի հետ` նրան խոստանալով հայաստանյան ընկերության համակարգչում ներբեռնել տեղեկությունները պատճենող վնասաբեր ծրագիր։
Չունենալով անհրաժեշտ համակարգչին հասանելիություն` նա համոզել է գործընկերոջը, թե անհրաժեշտ է ընկերության աշխատակիցների տվյալներով ֆայլ ներբեռնել գրասենյակի աշխատակցուհիներից մեկի համակարգչում։ Ապա Թուրքիայից ստացած nor.ashxatoxner.xls.xls.xls անվամբ ֆայլը «Skype Google» –ի իր անձնական հաշվից ուղարկել է աշխատակցի հաշվին։ Վերջինն էլ այն ներբեռնել է գործընկերուհու համակարգչում` չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:

Դրա արդյունքում  Թուրքիայում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը հնարավորություն է տվել թուրքերին ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին մեղադրանք է  առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործից նա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր