Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

21 մայիս 2021 16:09

Տեսանյութ.Մեկ էլ` տեսա երեխեն կապտուկ եկավ, ասավ թուրքեր էին, ավտոմատ պահին

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի բնակիչները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են ներկայացրել իրենց տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ հանդիպումը։

ՄԻՊ խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
«Առավոտ տեսա էն բլրի գագաթին լիքը մարդ, երեխուն ասեցի` հեծի ձին, գնա։ Մեկ էլ` տեսա երեխեն կապտուկ եկավ, ասավ թուրքեր էին, ավտոմատ պահին»,–պատմում է գյուղի բնակիչներից մեկը` հավելելով, որ հայերեն ասել են` արի ախպեր, արի։

Տարածք մտած ադրբեջանցիների հետ հանդիպած տղամարդկանցից մեկը պատմում է, որ սարի վերևում հետները խոսել է`մեկի հետ ռուսերեն, մյուսի հետ` թուրքերեն։ «Ռուսերեն ասում եմ` գնացեք  ստեղից, էս ձեր հողը չի, մերն ա, ստեղ անելիք չունեք, «պա խորոշոմու» գնացեք։ Էն թուրքերեն խոսացողը ռուսերն խոսացողին ասում է` դրան ասեք` «պա խորոշոմու»–ի անուն չտա, հանգիստ նստի ավտոն ու գնա, թե չէ հենց հիմա կկրակեմ»,–պատմում է նա։

Հովիվներից մեկն էլ սարի 2 կողմում շատ մարդիկ  նկատելով և ուշադիր զննելով` հասկացել է, որ «մերոնքական» չեն և արագ զանգել է գյուղ` տեղեկացնելու, որ թշնամին է տարածք մտել։ Եվ գնացել է անասուններին արոտավայրից հետ բերել։

«Դեռ սովետական ժամանակներից ադրբեջանցիների անասնապահական ֆերմայի վարիչը խնդրում էր, որ թողնեինք իրենց անասուններին այստեղ արածացնեն, չենք թողել»,–պատմում է մեկ այլ տղամարդ։
Արման Թաթոյանն էլ հիշեցնում է, որ այս արոտավայրերից օգտվելու իրավունքը տեղացիները ձեռք են բերել օրինական` Հայաստանի պատկան մարմիններից և սրա լեգիտիմությունը ոչ մեկը չի կարող վիճարկել։

Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր