Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 մայիս 2021 11:48

Տեղի է ունեցել «իրադրության կտրուկ փոփոխություն»՝հայտարարության տեքստը փոփոխվել է, ինչի արդյունքում կանխվել է դավաճանության ու ՀՀ սուվերեն տարածքի հանձնման օպերացիան

Զարմանալ պետք չէ, հայտարարության 2-րդ կետն ունեցել է Տավուշի մարզից տարածքների հանձնման մաս, սակայն, դրանց հանձնումը, կրկնում եմ, կանխվել է գիշերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

«նիկոլաթուրք-երի ցնծության նոյեմբերի 9-ը դեռ շարունակվում է…

Շատ կզարմանաք չէ՞, որ ասեմ, թե ստորագրվելիք փաստաթուղթը պատրաստվել է դեռևս նոյեմբերի 9-ին։

Դե լսե՛ք.
Նոյեմբերի 9-ին՝ #կապիտուլյանտ-ի կողմից հայտնի հայտարարությունը ստորագրելուց ու ճողոպրելուց, ինչպես նաև ՌԴ Նախագահի ու կապիտուլյանտի բեղերով եղբոր կողմից այն օնլայն ստորագրվելուց հետո, kremlin.ru պաշտոնական կայքում գիշերը ժամը 2-3-ի սահմաններում հրապարակվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

Հրապարակված հայտարարության 2-րդ կետը սահմանված էր հետևյալ կերպ.

«….

2․Աղդամի շրջանը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի այն տարածքները /Տավուշին սահմանակից շրջան – նշումն իմն է/, որոնք պահվում են Հայաստանի Հանրապետության կողմից, վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը։

…»

Դրանից հետո՝ նույն գիշերը ու ժամերին, տեղի է ունեցել «իրադրության կտրուկ փոփոխություն», ինչի արդյունքում կանխվել է դավաճանության ու ՀՀ սուվերեն տարածքի հանձնման օպերացիան։

Այնուհետև, արդեն նոյեմբերի 10-ի ցերեկը հայտարարության տեքստը փոփոխվել է ու խմբագրվել հետևյալ կերպ.

«…

2․Աղդամի շրջանը վերադարձվում է Անդրաբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը։

…»

Ձեզ համար զարմանալի չէ՞, թե ինչու է հրապարակված փաստաթղթում Քարվաճառի ու Բերձորի/Քաշաթաղի հանձնման մասին խոսվում 6-րդ կետում, իսկ Աղդամի մասին ու միայն Աղդամի մասին 2-րդ կետում։

Զարմանալ պետք չէ, հայտարարության 2-րդ կետն ունեցել է Տավուշի մարզից տարածքների հանձնման մաս, սակայն, դրանց հանձնումը, կրկնում եմ, կանխվել է գիշերը։

Ընդ որում, կապիտուլյանտ վիժվածքը, տեսնելով, որ չի կարողանում հանձնել Տավուշի մարզի գյուղերը, իր բեղերով եղբորը նվիրել է Բերձորի միջանցքը, քանի որ, ըստ գիշերը հրապարակված հայտարարության տեքստի 6-րդ կետի՝ Բերձորի 5 կմ լայնությամբ միջանցքը պետք է գտնվեր հայկական զինված ուժերի տրամադրության տակ, իսկ արդեն ցերեկը հրապարակված փաստաթղթով միջանցքի վերահսկությունը պետք է իրականացնեն ՌԴ խաղապահները։

Դե այսքանից հետո ինձ համոզեք, որ սրանք նախապես գծած սցենարով չեն առաջնորդվել ու Հայրենիք հանձնելը սրանց մոտ արհեստ չի։

Հանձնելու ա…

Խոսք ա տվել դեռևս նոյեմբերի 9-ին…

Հ.Գ. ՀՀ ՊՆ-ում և ԳՇ-ում նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած անկյունաքարային իրադարձությունների մասին կարող եք տեղեկանալ դրա մասնակիցներից, ովքեր հանրությանը հայտնի են..»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր