Զարմացած եմ ձեր իշխանությունների վրա.Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող.«Ժողովուրդ»
![](https://hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1553713964_891584.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ», – նկատում է նա:
Միևնույն ժամանակ փորձագետը զարմացած է, որ մինչև այժմ սահմանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին նման դեպքեր լինել, և պետք էր կահավորում իրականացնել, այլ ոչ թե նստել և սպասել»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։