Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

25 մայիս 2021 12:27

Ըստ Մարգարիտա Սիմոնյանի՝ թե ինչու ԱՄՆ-ն մինչև հիմա Ռուսաստանը չի ոչնչացրել

Russia Today միջազգային հեռուստաալիքի և Россия сегодня միջազգային լրատվական գործակալության  գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում վստահություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն մինչև հիմա Ռուսաստանը չի վերացրել բացառապես պատասխան վերացման վտանգի պատճառով, գրում է svpressa.ru-ն:


«Ես ամենևին էլ ռազմամոլ չեմ, բայց, ցավոք, դա բժշկական փաստ է. միայն երաշխավորված փոխադարձ վերացումն է զսպում ամերիկացիներին մեզ ոչնչացնելու հարցում»,-գրել է Սիմոնյանը:


Աղբյուրը նկատում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ էր հրապարակել առ այն, թե որքան միջուկային զենք ունեն ՌԴ-ն և ԱՄՆ-ն, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել էր Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի դրույթները խախտելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր