Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

25 մայիս 2021 12:58

Տեսանյութ.Պետք է ուժդ ցույց տաս.ՌԴ-ի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, մյուս օրը մեկ այլ պրոբլեմ է ստեղծվելու սահմանի մեկ այլ հատվածում

Դելիմիտացիան այս պահին որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Կարծում եմ՝ այն շտապողականությունը, որ Ադրբեջանը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման վրա ազդեցություն ունենալու հետ․ պատասխանելով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, եւ արդյո՞ք եթե իշխանությանը հաջողվի դա իրագործել մինչեւ ընտրությունները, մենք անդառնալի փաստերի առաջ չե՞նք կանգնի, «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ, հայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


«Ընդհանրապես, կարծում եմ՝ դելիմիտացիայից չպետք է այդքան վախենալ, ուղղակի այս պահին դա պրոբլեմային հարց է»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

 
Չպիտի տպավորություն թողնես, որ կարելի է քեզ հետ նմանատիպ ձեւով վարվել։ Եթե քո քայլերով, հայտարարություններով ու քո քաղաքականությամբ այդպիսի  տպավորություն թողնում ես, դու ունենալու ես այդպիսի խնդիրներ։ Եվ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ՝ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, գործադրելու են լրացուցիչ ճնշում՝ իրենց նպատակին հասնելու համար, հայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝ արդյունավե՞տ են արդյոք բանակցություններն այն դեպքում, երբ իշխանությունն ասում է՝ 2 շաբաթ շարունակ Հայաստանի սահմաններից ներս գտնվող թշնամուն ոչ թե ուժով են հեռացնելու, այլ բանակցությունների միջոցով։
«Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում։ Հնարավոր է եւ առաջին հերթին պետք է բանակցային տարբերակով այդ խնդիրը լուծել։ Բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը-մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար մեկ այլ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 
Մանրամասն՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր