Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին    

25 մայիս 2021 14:03

Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքով առաջ գնալը պայմանավորված է նրանով, որ ՀՀ սեփական սահմանապահ զորքերը կամ զինծառայողները չեն գտնվել սահմանագծում, գտնվել են ՀՀ տարածքի խորքում

«ՀԱՊԿ-ին ՀՀ կառավարության դիմումը չի եղել ռազմական ագրեսիան ետ մղելու խնդրանքով»,- այս մասին այսօր SputnikArmenia-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակին:

Դիտարկմանը, որ Սյունիքում արդեն կան ՌԴ սահմանապահներ և 102-րդ բազայի երկու հենակետեր, որքանո՞վ է նպատակահարմար այդ գոտու հավելյալ ամրապնդումը, Զատուլինն արձագանքեց՝ ասելով, որ դա հարց է, որին պետք է պատասխանեն մասնագետները, այսինքն՝ ռազմագետները, սահմանապահները: Նրա կարծիքով, հարցը ՌԴ զինծառայողների քանակը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը և դրոշի ցուցադրումը:

«Վերջիվերջո, ՌԴ հնարավորությունները չեն սահմանափակվում ՌԴ զինծառայողների թվաքանակով, որոնք գտնվում են Հայաստանում: Աշխարհում բոլորն են հասկանում, որ ՌԴ ներկայությունը ՀՀ-ում՝ հիմնված ռազմաբազայի պայմանագրի վրա, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայության փաստերը նշանակում են, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է զարգացումներին և այս իմաստով հանդիսանում է անվտանգության երաշխավոր, ինչպես և ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրները հադիսանում են ՀՀ անվտանգության երաշխավոր»,- ասաց Զատուլինը:

Ինչ վերաբերում է սահմանային միջադեպին, ապա, ըստ նրա, գիտեն, որ ընթանում են բանակցություններ:

«Կցանկանայի նշել, որ ինքնին հնարավորությունը՝ առաջ գնալ ՀՀ տարածքով ինչ-որ հեռավորության չափով, ստեղծվել է հենց այն պատճառով, որ ՀՀ սեփական սահմանապահ զորքերը կամ ՀՀ զինծառայողները չեն գտնվել սահմանագծում, այլ գտնվել են ՀՀ տարածքի խորքում: Դրանով ֆիզիկական հնարավորություն են տվել հաղթահարել այդ հեռավորությունը: ՀԱՊԿ-ին դիմումը վերաբերում է խորհրդակցություններին, դիմումը եղել է հոդվածով, որը ենթադրում է խորհրդակցություններ, կցանականայի դրա վրա ուշադրություն հրավիրել։ Այսինքն՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին դրա համար, ոչ թե ռազմական ագրեսիան ետ մղելու համար, որը նկարագրված է բոլորովին այլ հոդվածում: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք խստորեն իրականացնում ենք ՀՀ կառավարության խնդրանքը: Իմ անձնական վերաբերմունքը տեղի ունեցողին ես կարտահայտեի հետևյալ կերպ՝ այն բանից հետո, երբ պարտություն եղավ պատերազմում, որը վավերացվեց հրադադարի փաստով և մի շարք շրջանների հանձնմամբ, որոնք ռազմական ճանապարհով չէին գրավվել Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում, պարզ է, որ ժամանակ է հարկավոր ՀՀ ռազմական ոգու, պաշտպանունակության վերականգնման, վստահության վերականգնման համար ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ի, այլև ՀՀ-ի ընդհանուր առմամբ այն հարցում, որ երկիրը կարող է ինքն իր ուժերով պաշտպանել իրեն:

Տեղի ունեցողը հետևանք է այն բանի, որ Հայաստանը հայտնվել է ներքին առումով պառակտված, իրականում չափազանց ծանր իրավիճակում: Դա որևէ կերպ չի արդարացնում սադրանքը, իսկ ես ցանկացած տեղափոխություն ՀՀ տարածքում համարում եմ սադրանք Ադրբեջանի կողմից, որը պահ է որսում հավելյալ առավելություններ, հավելյալ բաներ ստանալու համար: Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է: Վստահ եմ, որ ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,- ասաց Զատուլինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր