Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

25 մայիս 2021 15:02

Ի՞նչ է նշանակում՝ հետ շպրտել, մենք չենք ցանկանում ուժ կիրառել, տարբեր գործողություններ է կատարվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վստահեցնում է, թե իշխանությունը տարբեր գործողություններ է կատարում հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի զինվորներին իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։


«Ի՞նչ է նշանակում՝ հետ շպրտել, բնականաբար, մենք չենք ցանկանում այդ գործընթացն իրականացնել ուժ կիրառելով, մենք ուզում ենք դիվանագիտական ճանապարհով, և ըստ մեր միջազգային տարբեր գործընկերների հայտարարությունների՝ տեսնում ենք, որ աշխատանք արվում է, և պրոցեսն ընթանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։


Հարցին՝ ի՞նչ գործողություններ են իրականացնում, որ թշնամին հետ գնալու փոխարեն՝ առաջ է գալիս, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, թե առաջ գալու մասին լուր չունի, այլ լուր ունի, որ թշնամին եկել է ու հիմա ինչ-որ մի դիրքում է։  Նա նաև նշեց, որ որոշակի լուրեր էլ ունի, որի մասին այս պահին չի ցանկանում հրապարակավ խոսել։


Նրա բնորոշմամբ՝ բոլորն էլ հասկանում են, թե վիճակն ինչքան լարված է և ինչի հետ գործ ունեն։ Նա լրագրողներին խորհուրդ տվեց այդ համատեքստում հարց չձևակերպել այնպես, թե ՀԱՊԿ-ն ապտակել է Հայաստանին։


Անդրադառնալով երկրում ռազմական դրություն մտցնելու հավանականության մասին հարցին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ նման հարց չեն քննարկել, ամեն դեպքում, նման քննարկում իրեն հայտնի չէ։


Ինչ վերաբերում է Սյունիքում Աննա Հակոբյանի գտնվելուն, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ կարծում է՝ քույրն այնտեղ է գնացել  Գորիսում մարզադահլիճի բացմանը մասնակցելու համար։


Միաժամանակ նա շեշտեց, որ դժվարանում է որևէ կերպ արձագանքել իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտաարությանը, թե Հայաստանում կան ադրբեջանական հողեր, անկլավներ, որոնք ՀՀ զինուժի հսկողության տակ են։


«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չեմ ուսումնասիրել այդ ոլորտը, քարտեզագրումը, չգիտեմ՝ որտեղ կան անկլավներ։ Եթե կան անկլավներ, այդտեղ անհանգստանալու բան կա՞, մենք ինչ-որ ելակետային բան պետք է ունենանք, չէ՞, հասկանալու, թե որտեղից պետք է սկսենք։ Հիմա առաջարկ կա, վարչապետն ԱԺ ամբիոնից ասաց, որ գուցե ասենք՝ մեր սահմաները նրանք են, որոնք մենք հենց հիմա ունենք, այսինքն՝ դրանք բոլորը քննարկումներ են։ Որևէ մեկը գյուղեր հանձնելու մասին չի խոսում, դեռ գնում են քննարկումներ, թե որոնք են մեր ելակետային տարածքները, մենք որևէ բան չենք տալիս»,- շեշտեց նա։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտական ցուցակի վերաբերյալ էլ Հրաչյա Հակոբյանը նշեց, որ եթե նայեն ցուցակին, ապա այնտեղ հիմնականում ընդգրկված է այսօրվա խորհրդարանի ու կառավարության կազմը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր