Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

27 մայիս 2021 15:02

Տեսանյութ. Ձեր աչքերի մեջ նայելով եմ ասում՝ ներկա կառավարությունը դավադրության մեջ ներքաշված չէ․ Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է, որի հատվածում առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 պայմանագրային զինծառայողների են գերեվարել։


Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանը հարմար առիթ է տեսնում մեզ իրար դեմ հանելու համար, օգտվում է այդ հնարավորությունից։


«Դրա համար մենք պետք է շատ հստակ ցույց տանք` անկախ նրանից, որ ներսում տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին ի պատասխան մեր առաջին քայլը լինելու է համախմբումը»,- նշեց Փաշինյանը։


Նրա խոսքով՝ այս իրավիճակում է կարևոր է սթափ լինելը։ Որքան էլ իրավիճակը հուզական է, պետք է սթափությունն ու հավասարակշռությունը չկորցնել ճիշտ որոշումներ կայացնելու համար։


«Պետք է կարողանալ տեղեկատվության մեջ թացը չորից տարբերել, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ ու զոհ չդարձնել մեզ։ Բոլորիդ աչքերի մեջ նայելով եմ ասում՝ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների, դավադրությունների մեջ է»,- հայտարարեց Փաշինյանը։


Հավաքված քաղաքացիներից մեկը Փաշինյանը պնդմանն արձագանքեց. «Աստված տա»։


Ի պատասխան քաղաքացու արձագանքին Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ձեր աչքերի մեջ նայելով եմ ասում»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր