Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 մայիս 2021 16:58

Տեսանյութ.Կախաղանից փախնող չենք. Էնքան գոռանք դավաճան՝ ախորժակներդ փակվի

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Քանաքեռ-Զեյթունի գրասենյակում է, հանդիպում է անցկացնում համակիրների հետ։ «Մեկը կար, ինձ ասում էր՝ անվտանգությունը ապահովենք, ՀՀ-ից գնա: Մենք փախնող չենք, կախաղանից էլ փախնող չենք: Ես իմ հայրենիքում բանտ եմ նստել, էն ժամանակ չէի կարա՞ թողնեի՝ գնայի, բայց դա սկզբունքի խնդիր է եղել, ես ո՞նց իմ հայրենիքը թողնեմ՝ գնամ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

***
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Դավիթաշենի ՔՊ համակիրների հետ: «Եթե «դավաճան» գոռալով ա, էնքան գոռանք՝ դավաճան, ախորժակներդ փակվի մի քանի տարով: Էս պատմության մեջ մենք մեղադրյալ չենք, մենք մեղադրող ենք, որովհետև՝ 3 տարվա մեջ ինչ արել ենք բանակի, տնտեսության, քաղաքացու համար ընդհանրապես, եթե նախորդ 30 տարվա ընթացքում էդ տեմպի մեկ երրորդը պահած լինեիք, էս իրավիճակի մեջ չէինք լինի: Մենք չենք խեղճանալու էս պատմության մեջ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ խոսքն ուղղելով նախկին իշխանություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր