Հայերը չեն կարող իրենց պետությունը կառուցել, պատերազմից անցել է 6 ամիս, տեսնում եք, թե ով ինչի է ընդունակ,թող նայեն ինչ ամոթալի վիճակում են

Այնուհետեւ Ալիեւը հայտարարել է, որ շարունակելու է հետագայում էլ ամրապնդել իր երկրի սահմանները եւ ոչ մեկը չի կարող դրանում իր վրա ճնշում գործադրել։ Նա ասել է, որ հայամետ տրամադրություններ ունեցող մի շարք երկրներ ինչ որ հայտարարություններ արել են, ու թող հայտարարություններ հնչեցնեն, դա նրանց գործն է։ «Եվրախորհրդարանը հերթական անգամ բանաձեւ է ընդունել կեղծ փաստերի վրա հիմնված։ Ես նույնիսկ դրա վրա ուշադրություն չեմ դարձնում։ Ադրբեջանցի ժողովրդին էլ խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել։ Այդ ամենը մանրուքներ են։ Կարեւոր է այն, որ մենք այստեղ ենք այսօր եւ ապրելու ենք այստեղ ընդմիշտ։ 44-օրյա պատերազմը եւ հետպատերազմական վիճակը, իսկ անցել է արդեն վեց ամիս, ցույց է տալիս, թե ով է, եւ ով ինչի է ընդունակ։ Մենք մեզ համար շատ հարցեր ենք պարզել, հատկապես միջազգային ասպարեզում, եւ դա կօգնի մեզ ապագայում ճիշտ որոշումներ կայացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։