«Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք          «Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է       Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»    

29 մայիս 2021 12:42

Տեսանյութ.Որևէ իշխանություն այդ փաստաթուղթը չպետք է ստորագրի,երբ մենք հաղթանակ տարանք, Ադրբեջանը ձգձգեց որևէ իրավական փաստաթղթի ստորագրումը

«Կարծում եմ, որ ազգային մտածողություն ունեցող որևէ իշխանություն այդ փաստաթուղթը չպետք է ստորագրի: Ավելին՝ առաջիկա տարիներին Ադրբեջանը և Հայաստանը սահմանազատման և սահմանագծման որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրեն, որևէ գործընթաց չպիտի իրականացնեն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը:


«Իհարկե, շատերը կասեն՝ բա այս անորոշությունը, անկայունությունը կարող է հավերժ շարունակվել. ոչ, չի կարող հավերժ շարունակվել: Եթե հիշում եք՝ 1994-95թթ., երբ մենք հաղթանակ տարանք Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի գլխավոր խնդիրն էր հնարավորինս ձգձգել որևէ իրավական փաստաթղթի ստորագրումը: Հիմա մեզ համար կարևոր է, որ նույնպիսի գործընթաց մենք անենք»,- նշեց Հոխիկյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր