Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մայիս 2021 10:52

Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է.խոտհարք չկա, անասուններին արոտավայր չկա

Հակառակորդը նույն դիրքերում տեղակայված է, ոչ մի փոփոխություն չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց  Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի  սահմանային իրավիճակին:


«Գյուղի տղամարդիկ գյուղի մեջ հերթապահություն են անում, խոտհարք չկա, անասուններին արոտավայր չկա, չգիտեմ ինչ կլինի, շատ վատ վիճակում ենք հայտնվել»,-նշեց նա:


Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:




Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր