Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

31 մայիս 2021 11:22

Ժամերի խնդիր է որոշում կայացնելը. եթե չխանգարեն բանակին,մեկ շաբաթվա խնդիր է ամբողջությամբ մինիմալ պայմաններ ստեղծելը պաշտպանություն իրականացնելու համար

Հակառակորդը կրակում, մեր զինվորներին սպանում է, հակառակորդը գերեվարում է մեր զինվորներին, իսկ մենք լռում ենք․ անընդունելի՛ է դա։


Այսօր եթե թույլ տան, եթե ճիշտ կադրային քաղաքականություն իրականացվի, ես գտնում եմ, որ Բանակն ի վիճակի է ինքնուրույն լուծել իր խնդիրները, եթե չխանգարեն Բանակին։


Ժամերի խնդիր է որոշում կայացնելը։ Օրվա խնդիր է մեկ դիրք կահավորելը։ Օրերի խնդիր է համալրում իրականացնելը։ Եվ ի վերջո, մեկ շաբաթվա խնդիր է ամբողջությամբ մինիմալ պայմաններ ստեղծելը պաշտպանություն իրականացնելու համար։ Իսկ մեկ շաբաթվա փոխարեն 6 շաբաթ է անցել, բայց որոշում ընդունված չէ։


Պարտված իշխանությունները միշտ լինելու են թելադրանքի և պարտադրանքի ներքո․ դրանք պետք է փոխվեն միանշանակ, որպեսզի նոր իշխանությունները նոր համարձակությամբ, նոր թափով սկսեն բանակցային գործընթացը և ստիպեն հակառակորդին կանգնելու, դուրս հանելու ադրբեջանցիներին մեր տարածքներից»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր