Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

02 հուն 2021 13:53

Զոհը գտնվել է զրահապատ մեքենայում, մարդասպանը վրիպե՞լ է. մանրամասներ

Աբովյան փողոցում սպանված տղամարդը քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է եղել։ Տեղեկությունը  հայտնեց իրավապահ համակարգի աղբյուրը։

Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածի անունը Հովո է, որը Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։

Աղբյուրի փոխանցմամբ` մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Ավտոմեքենայում է եղել Ռաֆայել Մարդոյանը, որն այս պահին ոստիկանությունում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր