Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

02 հուն 2021 13:39

Միջազգային լավ կապերս օգտագործելու եմ.Եթե ես այստեղ լինեի, պատերազմ չէր լինի. Արա Աբրահամյան

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Արա Աբրահամյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:


«Հնարավոր չէ նման բան»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արա Աբրահամյանը: Նա ընտրող քաղաքացիներին խորհուրդ տվեց իրենց երեխաների վրա չարիք չբերել և ձայն չտալ Փաշինյանին եւ անդրադառնալով՝ տղամարդ լինելու Փաշինյանի խոսքին` Աբրահամյանն ասաց, որ տղամարդ լինելը գործով է ապացուցվում.
«Տղամարդկությունը ժամանակին որոշում կայացնելն է, մեր վարչապետը տղամարդկություն չունեցավ ժամանակի պատերազմը կանգնեցնելու, և մենք այս իրավիճակն ունեցանք:


Եթե ես այստեղ լինեի, պատերազմ չէր լինի…Մեր հիմնական խնդիրը Ղարաբաղի խնդիրն է։ Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի պատկանել։ Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը մեծ երկրներ են, մենք միջազգային դատարանի միջոցով հետ կբերենք Արցախը։ Իսկ Ալիևը տանում է նոր պատերազմի»:


Արա Աբրահամյանը նաեւ ասաց, որ ունի միջազգային լավ կապեր ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այդ կապերը կարող է օգտագործել ի նպաստ մեր երկրի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր