Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

03 հուն 2021 12:16

Փորձում էր արդարացնե՞լ Աբովյանի դիահերձարանում պատերազմում զոհվածների դիերը անմարդկային պայմաններում պահելու փաստը

«Փոխել ենք դատաբժշկական  համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ գործ չէ, այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»,- կառավարության այսօրվա նսիտում հայտնեց  Նիկոլ Փաշինյանը՝ արդարացնելով Աբովյանի դիահերձարանում պատերազմում զոհվածենրի դիերը անմարդկային պայմաններում պահելու փաստը:


Ինչպես և սպասվում էր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր բժիշկներն ազատվել են աշխատանքից: Այլ կերպ ասած՝ զոհվածների նկատմամբ պետական նման վերաբերմունքի համար պատժվել են դիակների պահման  և աշխատանքի համար պետության կողմից համապատասխան պայմաններից զրկված բուժաշխատողները:


Նիկոլ Փաշինյանը  լսելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի նախօրոք պատրաստած զեկույցը, եզրակացրեց, որ խնդիրը բժիշկների ոչ կոմպետենտության մեջ են և մեղադրեց հասարակությանը, որ երբ առողջապահության համակարգում բարեփոխումներ են իրականացրել՝ հասարակությունը բողոքել է, որ մարդկանց ազատում են աշխատանքից:


Որպեսզի ժխտի կատարվածի մեջ կառավարության մեղքը Փաշինյանը Անահիտ Ավանեսյանին հանձնարարեց կարդալ պատրաստած հաշվետվությունը: 


Վերջինս նշեց, որ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը մինչև 2018 թ.ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային կարողություներով, մարզերում ընդհանրապես ծառայության մասնաճյուղեր չեն եղել, իսկ դիահերձումները իրականացվել են ոչ համապատասխան պայմաններում:


Ավանեսյանի խոսքով՝ նախկինում երևանում եղել է 25 սառնարանային տեղ այժմ՝ 200, և 2018 թվականից հետո մարզերում  բացվել են դիահերձարանների նոր բլոկեր:




Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել ոնց է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին: Նա նշեց, որ դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է:


«Եթե տվյալներ ամփոփենք, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել: Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,-ասաց նա:

Նրա խոսքով այս ընթացքում 25 տոկոսով ավելացել է նրանց դիահերձարանների աշխատողների աշխատավարձը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր