Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 հուն 2021 11:03

Մոտ 50 մարմնավաճառ ՝2 ժամ Նիկոլ Փաշինյանին աջակցման ակցիային մասնակցելու համար․ Arminsider

Arminsider տելեգրամյան ալիքը գրում է․


Երեկ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արարատի մարզ: Փաշինյանի հետ Հայաստանի տարբեր մարզերից հարյուրից ավել մարդ էր եկել և շրջում էր համայնքներում: Արարատի մարզի համայնքապետերի վրա ևս թիվ էր դրված, որպեսզի կարողանան մարդաշատություն ապահովել: Մարզկենտրոն Արտաշատում Նիկոլ Փաշինյանը աջակիցների խնդիր է ունեցել և իր տեղի ակտիվը ստիպված է եղել հավաքել մարզի էժան մարմնավաճառներին: Քպականներից մեկը մեզ պատմեց, որ իրենք արագ հավաքել են մարզի մարմնավաճառներին և անհրաժեշտ թվաքանակը ապահովել: Հեշտ է եղել կազմակերպել մոբիլիզացիան, քանի որ մարզի մարմնավաճառների մեծ մասը իշխող կուսակցության անդամ են: Նույն աղբյուրի փոխանցմամբ մարմնավաճառները ժամավճարով են եկել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Գործարքից երկու կողմն էլ բավարարաված է եղել՝ մոտ 50 մարմնավաճառ երկու ժամ Նիկոլ Փաշինյանի աջակցման ակցիայի մասնակցելու համար ստացել է իր հիմնական ծառայությունների 2 ժամվա համար նախատեսված գումար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր