Հերթը հասավ խուլուհամրերի պալատին էլ .7or

Ու հիմա թրքի հետ առևտրին անթաքույց հաճույքով ու գորովով սպասող Գռզոն, նիկոլի հետ պայմանավորվելով, քաղաքական այդ լիլիպուտին ծառայություն մատուցելու դիմաց ուզում է... ԽՈՒԼ ու ՀԱՄՐԵՐԻ ՊԱԼԱՏԸ: «Էս սարն իմն է»-ի գաղափարաբանության այս շտամը որոշել է ընտրություններից հետո վերցնել շենքը, օտարել ու փլուզել՝ տեղը կառուցելու համար հյուրանոց. թուրքական բրենդի, թուրք հյուրանոցատիրոջ հետ: Իսկ այդ պալատի շատ շահառուներ ժամանակին նիկոլ ընտրեցին՝ ձայն չհանելու կարողություն չունեցողներն իրենց ձայնը տվեցին ապագա նեռին՝ հույսով, որ այսուհետ իրենց ձայնն ավելի լսելի է լինելու:
Իսկ հիմա այս խունտան նրանց՝ հասարակության այս ստվար զանգված կազմող հանրույթին պարզապես մարդու, չէ, նույնիսկ կենդանու տեղ չի դնում: Նրանք շենքի կարիք չունեն, որովհետև Հայաստանում 2018-ի փողոցային դավադրությունից ի վեր փողոցային շների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան մարդկանց: Շներին կրակելը քրեականացված է, իսկ մարդկանցից իրենց տունը, ապրելավայրը, կենցաղն ու լինելու իմաստը խլելը՝ ոչ: